Բիզնեսի Առողջացում
Վերափոխեք ձեր գործնական ձախողումները հաջողության` բիզնեսի առողջացման մեր ծառայության միջոցով։ Փորձառու մասնագետների մեր թիմը հմտորեն կաշխատի ձեզ հետ՝ նախ ախտորոշելով խնդիրները, ապա՝ մշակելով գործունեության բարելավման, ֆինանսավորման ապահովման և բիզնեսի վերակառուցման անհատական ծրագիր։ Մենք պատրաստ ենք ուղղորդել ձեզ դեպի բիզնեսի նոր սկիզբ և դեպի ֆինանսական կայունություն:
Կազմակերպությունների Լուծարում
Մենք պրոֆեսիոնալ ծառայությամբ ձեր կողքին ենք կազմակերպության լուծարման հարցերում, եթե բիզնեսի առողջացումն արդեն անհնար է։Մեր թիմը կաջակցի ակտիվների հայտնաբերման, գույքագրման, գույքի պահպանության և վաճառքի հարցերում։ Մեզ համար առաջնահերթ է լուծարման ողջ գործընթացի թափանցիկությունը և օրինականությունը ՝ շեշտադրելով կողմերի միջև եկամուտների արդարացի բաշխումը։
Ֆիզիկակական անձանց ֆինանսական առողջացում
Կայունացրեք և վերակազմակերպեք ձեր ֆինանսական հոսքը մեր ծառայությամբ։ Մենք կվերլուծենք ձեր ֆինանսական դրությունը, կբացահայտենք բարելավման հնարավորությունները, կմշակենք ֆինանսական առողջացման անհատականացված պլան՝ դուրս բերելով ձեզ պարտավորությունների ճահճից։ Գործընթացի օրինականությունը մեզ համար առաջնահերթ է, ձեր շահի պաշտպանությունը՝ օրակարգ։
Պարտավորություններից Ազատում
Այս ծառայությունն ուղղված է այն անհատներին, ովքեր հայտնվել են ֆինանսական պարտավորությունների ճահճում և չունեն ֆինանսական առողջացման հնարավորություն։ Պահպանելով գործընթացի օրինականությունն ու թափանցիկությունը՝ մենք ապահովում ենք պարտապանի ակտիվների արդյունավետ բաշխումը պարտատերերի միջև՝ մյուս կողմից հնարավորություն տալով պարտապանին ազատվել պարտավորություններից և սկսել ֆինանսական նոր կյանք (Fresh Start).
Գործընկերներ
Բաժանորդագրվեք՝ ավելին իմանալու համար։
Ինչու՞ ընտրել մեզ
Երաշխավորված որակ
Բազմապրոֆիլ մասնագետներ
Անհատական մոտեցում
Սրտացավ աջակցություն
Մակար Եղիազարյանը 2011 թվականից լիցենզավորված փաստաբան է և սնանկության գործերով կառավարիչ՝ 2016 թվականից:
Ավելի քան 200 սնանկության գործերի կառավարման հաջող փորձ ունենալով՝ Մակարը հարգված և պահանջված մասնագետ է կորպորատիվ բիզնեսի վերակազմակերպամ, առողջացման և լուծարման ոլորտում:
Գործունեության հիմնական ուղղությունն անվճարունակության առջեւ կանգնած խոշոր ձեռնարկություններն են:
Մակարն այս պահին կառավարում է 100-ից ավելի սնանկության գործեր․ նրա կառավարման ներքո է շուրջ 50 միլիոն դոլարի ակտիվ:
ՀՏՀ
Ավճարունակությունն իրավիճակ է, երբ բիզնեսը փաստացի անկարող է վճարել իր առկա պարտավորությունները, նույնիսկ եթե առկա չէ դատական ակտ դրա կապակցությամբ։
Սնանկության պատճառները բազմազան են՝ տնտեսական խնդիրներ, ոչ ճիշտ կառավարում, մրցակցային դաշտի անհավասար պայմաններ, ներգրավված վարկերի անարդյունավետ ծախսում և պարտքի կուտակում,, գործնական ծրագրերի ձախողում և ոչ միայն։
Ակտիվների լուծարում, ընկերության կառավարման կորուստ, վնաս բարի համբավին։