Մեր մասին

Մակար Եղիազարյանը 2011 թվականից լիցենզավորված իրավաբան է և սնանկության գործերով լիցենզավորված կառավարիչ՝ 2016 թվականից: Ավելի քան 200 գործի կառավարման հաջող փորձ ունենալով՝ Մակարը հարգված մասնագետ է կորպորատիվ իրավունքի, բիզնեսի վերակազմակերպման և լուծարման ոլորտում: Նրա մասնագիտական դիտակետում անվճարունակության և սնանկության առջեւ կանգնած խոշոր ձեռնարկություններն են: Մակարն այս պահին կառավարում է 100-ից ավելի ակտիվ գործ, նրա կառավարման ներքո է շուրջ 50 միլիոն դոլարի ակտիվ:

Մակարն ակտիվորեն գործակցում է այնպիսի շահագրգիռ կողմերի հետ, ինչպիսիք են ներդրողները, բանկերը, պետական, տեղական և միջազգային կազմակերպությունները: Հմուտ և սրտացավ մոտեցումն էական նշանակություն ունի, երբ փնտրվում են բիզնես ծրագրերի արդյունավետ ֆինանսավորման տարբերակներ, երբ պետք է աջակցել բիզնեսի առողջացմանն ու արդյունավետ կառավարմանը, երբ կարիք կա գրագիտորեն վերակառուցել բիզնեսն ու  շրջադարձային ռազմավարություն մշակել։

Մասնագիտական շարունակական աճը Մակարի համար օրակարգ է, իր ոլորտում առաջատար դիրքերում մնալը՝ ևս։ Այս նպատակադրմամբ նա միացել է անվճարունակության հաղթահարման և անդրազգային անվճարունակության հարցերում առաջատար միջազգային կազմակերպությունների, ինչպիսիք են Insol International և Insol Europe-ը, որոնց հետ առկա է մշտական վերապատրաստման ու տեղեկատվական համագործակցություն։

Մակարն ունի նաև Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի բակալավրի և մագիստրոսի կոչում։ Հաջորդիվ՝ ամերիկյան հեղինակավոր Չիկագո-Քենթ իրավաբանական քոլեջում ստացել է իրավունքի մագիստրոսի կոչում (LLM)՝ հետագայում ամրապնդելով իր փորձն ու գիտելիքները սնանկության և կորպորատիվ իրավունքի ոլորտում: Իր կրթությամբ և փորձառությամբ Մակարը բարձրակարգ մասնագետ է սնանկության նույնիսկ ամենաբարդ գործերը վարելու և իր հաճախորդների ֆինանսական դժվարությունները հաղթահարելու համար անհրաժեշտ իրավական լուծումներ գտնելու առումով։

Անկախ նրանից՝ Դուք անհա՞տ եք, ով բախվում է աճող պարտքերի, թե՞ ձեռնարկատեր, որը պայքարում է պահպանել իր բիզնեսը, կարող եք վստահել Մակարի փորձառությանը և նվիրվածությանը՝ կողմնորոշվելու սնանկության խրթին գործընթացում և հասնելու դրական արդյունքի:

Նրա անձնական մոտեցումն է՝ օգնել  բիզնեսին գոյատևել և բարգավաճել: Լուծարումը վերջին տարբերակն է, իսկ վերջին տարբերակին հասնելու դեպքում պետք է խաղից դուրս գալ անցնցում։

Գործընկերներ

Brand Image
Brand Image
Brand Image
Brand Image
Brand Image
Brand Image

Բաժանորդագրվեք՝ ավելին իմանալու համար։

Ինչու՞ մենք

Երաշխավորված որակ

Բազմապրոֆիլ մասնագետներ

Անհատական մոտեցում

Սրտացավ աջակցություն