Բիզնեսի Առողջացում

Ձեր գործարար ծրագրերի ձախողումները վերափոխեք հաջողության պատմության` բիզնեսի առողջացման մեր ծառայությունների միջոցով: Փորձառու մասնագետների մեր թիմը սերտորեն կաշխատի ձեզ հետ՝ մշակելու գործունեության բարելավման և հավելյալ ֆինանսավորման արդյունավետ բիզնես-մոդել։

Մենք պատրաստ ենք ձեռք մեկնել ձեզ՝ կենսունակ դարձնելու անկում ապրող ձեր բիզնեսը և վերականգնելու ձեր ֆինանսական կայունությունը։

Ակտիվների Գնահատում

Մենք ճշգրիտ կգնահատենք ձեր ակտիվները և բիզնեսը, ինչը գործարար ծրագրի առողջացման նախադրյալն է։

Գնահատումն անհրաժեշտ է ինչպես առողջացման, այնպես էլ լուծարման գործընթացների ընթացքում։

Աուդիտ

Ապահովեք ձեր ֆինանսական տվյալների ճշգրտությունը և գնահատեք ձեր բիզնեսի արժեքը մեր աուդիտորական ծառայությունների միջոցով:
Մեր փորձառու աուդիտորները կբացահայտեն բիզնեսի հնարավոր խնդիրները, կգտնեն մութ կետերը, անարդյունավետ հատկացումները և կաշխատեն ձեզ հետ դրանց լուծման ուղղությամբ։

Ֆինանսական Խորհրդատվություն

Մեր փորձագետները համապարփակ կվերլուծեն ձեր բիզնեսի ֆինանսական շարժը՝ գտնելու անցանկալի արտահոսքը և չարդարացված ծախսերը,  վերակազմակերպելու և անխափան դարձնելու գործունեությունը։

Մեր խորհրդատվությամբ դուք կկարողանաք հիմնավոր որոշումներ կայացնել և կայուն ֆինանսական վիճակ ապահովել ձեր կազմակերպության համար:

Հաշվապահական Ծառայություն

Մեր փորձառու հաշվապահների թիմը  բիզնեսի առողջացման գործընթացի շրջանակում կտրամադրի համապարփակ և արդյունավետ հաշվապահական ծառայություններ։

Բիզնեսի առողջացման ծրագրերի մշակում և ներդրում

Մեր բիզնես-վերլուծաբանների և մասնագետների թիմը կաշխատի ձեր կազմակերպության և մյուս շահագրգիռ կողմերի հետ՝ մշակելու և իրագործելու անհատական ծրագիր, որով ձեր բիզնեսը նոր շունչ կառնի։

Նպատակն է՝ կանխել բիզնեսի հնարավոր անկումը, վերականգնել և զարգացնել կազմակերպության ֆինանսատնտեսական գործունեությունը։

Հարկերի Կառավարում

Մեր մասնագետները կօգնեն օպտիմալացնել ձեր հարկային պարտավորություններն ու հստակեցնել հարկման ռեժիմները:
Կնախանշենք ձեր բիզնեսի վերակազմավորման և առողջացման լավագույն տարբերակներն ու ուղղությունները, պետական աջակցության և արտոնությունների հնարավորությունները։

Ֆինանսական Միջոցների Հայթայթում

Մենք կարող ենք աջակցել, ըստ ձեր կազմակերպության կարիքների,

  • Ներգրավել բիզնեսի առողջացման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցներ, ներդրումներ, դրամաշնորհներ,
  • Օգտվել պետական աջակցության փաթեթներից,
  • Ստանալ մատչելի վարկեր։

Արդյունավետ ֆինանսավորումը կարող է դառնալ ձեր խնդիրների լուծման բանալին։

Խնդիրների Բացահայտում

Մեր մասնագետները մանրակրկիտ կուսումնասիրեն ձեր ընկերության փաստաթղթաշրջանառությունը՝  ստուգելով դրանց համապատասխանությունը վերաբերելի օրենսդրությանը և կանոնակարգերին։ Միաժամանակ վեր կհանվեն և կկանխվեն գործունեությունից բխող հետագա իրավական ռիսկերն ու բացասական հետևանքները։

Անդրազգային անվճարունակության խնդիրների լուծում

Միաժամանակ տարբեր երկրներում գործող կազմակերպությունների համար այս ծառայությունն ունի կարևորագույն նշանակություն։

 Մենք պատրաստ ենք աջակցել ձեզ, երբ դուք խնդիրների առաջ եք կանգնել միաժամանակ մեկից ավելի երկրներում։

Մենք սերտորեն կաշխատենք ձեզ հետ՝ գնահատելով իրավիճակը և կտրամադրենք հարմարեցված լուծումներ։ Անդրազգային անվճարունակության մասին իրավակարգավորումների մեր խորը ըմբռնումը, միջազգային գործընկերների լայն ցանցը թույլ են տալիս մեզ համապարփակ աջակցություն տրամադրել աշխարհի գրեթե բոլոր երկրներում գործող և սնանկության խնդրին բախված կազմակերպություններին: