Ապահովեք ձեր ֆինանսական հոսքերի կայունությունը մեր ծառայությունների միջոցով: Մենք կվերլուծենք ձեր ֆինանսական դրությունը, կբացահայտենք բարելավման հնարավորությունները և կմշակենք ֆինանսական առողջացման անհատական պլան՝ դուրս բերելով ձեզ պարտավորությունների ճահճից։
Մեզ համար կարևոր է գործընթացի օրինականությունն ու կողմերի շահերի հավասարակշռությունը։
Ֆինանսական Խորհրդատվություն
Մեր ֆինանսական փորձագետները կտրամադրեն խորը վերլուծություն և ֆինանսական հոսքերի վերակազմավորման ու մոդելավորման ծառայություններ՝ առողջացման ժամանակաշրջանի համար։
Հաշվապահական Ծառայություն
Մեր փորձառու հաշվապահների թիմը ֆինանսական առողջացման գործընթացում կտրամադրի ֆինանսական համապարփակ հաշվետվությունների կազմման և հաշվապահական ծառայություններ: Մենք կապահովենք, որ բոլոր ֆինանսական տվյալները լինեն արդիական և ճշգրիտ:
Աուդիտ
Ապահովեք ձեր ֆինանսական տվյալների ճշգրտությունը մեր աուդիտորական ծառայությունների միջոցով: Մեր փորձառու աուդիտորները կբացահայտեն հնարավոր ֆինանսական ու իրավական խնդիրները և կաշխատեն ձեզ հետ՝ լուծելու դրանք:
Ակտիվների Գնահատում
Ստացեք հստակ պատկերացում ձեր ակտիվների արժեքի մասին մեր մասնագետների ճշգրիտ և հուսալի գնահատման միջոցով:
Մեր թիմն այդպիսով կօգնի ձեզ՝ կայացնել որոշումներ, որոնք կապահովեն կայուն ֆինանսական հիմք:
Ներքին իրավական ակտերի արդիականացում
Մենք պատրաստ ենք ուսումնասիրել ձեր ներքին իրավական ակտերն ու օգնել արդիականացնել դրանք՝ համապատասխանեցնելով գործող օրենքներին և կանոնակարգերին: Մեր մասնագետները ձեզ կծանոթացնեն օրենսդրական վերջին փոփոխություններին և նորմերին՝ օգնելով խուսափել հնարավոր իրավական խնդիրներից:
Հարկերի Կառավարում
Օպտիմալացրեք ձեր հարկային բեռը։ Մենք կկազմենք ձեր ֆինանսական վիճակի բարելավման լավագույն ռազմավարությունը՝ ըստ հարկային օրենսդրության։ Կնախանշենք ձեր համար հասանելի պետական արտոնությունները։
Ֆինանսական Միջոցների Հայթայթում
Անհրաժեշտության դեպքում մեր թիմը կուղղորդի ձեզ՝ ֆինանսական առողջացման ծրագրի համար ներգրավելու ֆինանսական միջոցներ՝ ներդրումներ, դրամաշնորհներ, պետական աջակցության փաթեթներ և մատչելի վարկեր։
Ձեր ֆինանսական վիճակի բարելավումը վստահեք մեզ։
Առողջացման Ծրագրերի Մշակում և Ներդրում
Կանխարգելեք և դադարեցրեք ֆինանսական վիճակի հետագա վատթարացումը՝ կիրառելով ֆինանսական առողջացման հնարավորությունները։
Բիզնես-վերլուծաբանների, հետազոտողների և ոլորտի մասնագետների մեր թիմը կաշխատի ձեզ և բոլոր շահագրգիռ կողմերի հետ՝ աջակցելու ձեր ֆինանսական առողջացմանը և անհատական ծրագրի իրագործմանը։