Ազատվեք տանջալի պարտավորություններից և սկսեք նոր էջից։
Բիզնեսի Առողջացում
Վերափոխեք ձեր գործնական ձախողումները հաջողության` բիզնեսի առողջացման մեր ծառայության միջոցով։
Փորձառու մասնագետների մեր թիմը հմտորեն կաշխատի ձեզ հետ՝ նախ ախտորոշելով խնդիրները, ապա՝ մշակելով գործունեության բարելավման, ֆինանսավորման ապահովման և բիզնեսի վերակառուցման անհատական ծրագիր։
Մենք պատրաստ ենք ուղղորդել ձեզ դեպի բիզնեսի նոր սկիզբ և դեպի ֆինանսական կայունություն:
Կազմակերպությունների Լուծարում
Մենք պրոֆեսիոնալ ծառայությամբ ձեր կողքին ենք կազմակերպության լուծարման հարցերում, եթե բիզնեսի առողջացումն արդեն անհնար է։
Մեր թիմը կաջակցի ակտիվների հայտնաբերման, գույքագրման, գույքի պահպանության և վաճառքի հարցերում։
Մեզ համար առաջնահերթ է լուծարման ողջ գործընթացի թափանցիկությունը և օրինականությունը ՝ շեշտադրելով կողմերի միջև եկամուտների արդարացի բաշխումը։
Ֆիզիկակական Անձանց Ֆինանսական Առողջացում
Կայունացրեք և վերակազմակերպեք ձեր ֆինանսական հոսքը մեր ծառայությամբ։ Մենք
- կվերլուծենք ձեր ֆինանսական դրությունը,
- կբացահայտենք բարելավման հնարավորությունները,
- կմշակենք ֆինանսական առողջացման անհատականացված պլան՝ դուրս բերելով ձեզ պարտավորությունների ճահճից։
Գործընթացի օրինականությունը մեզ համար առաջնահերթ է, ձեր շահի պաշտպանությունը՝ օրակարգ։
Պարտավորություններից Ազատում
Այս ծառայությունն ուղղված է այն անհատներին, ովքեր հայտնվել են ֆինանսական պարտավորությունների ճահճում և չունեն ֆինանսական առողջացման հնարավորություն։
Պահպանելով գործընթացի օրինականությունն ու թափանցիկությունը՝ մենք ապահովում ենք պարտապանի ակտիվների արդյունավետ բաշխումը պարտատերերի միջև՝ մյուս կողմից հնարավորություն տալով պարտապանին ազատվել պարտավորություններից և սկսել ֆինանսական նոր կյանք (Fresh Start)։